
ԱՄՆ-ը 1991 թվականից Ուկրաինայում ներդրել է մոտ 5 միլիարդ դոլար. Նուլանդ

CNN հեռուստաալիքի եթերում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 1991 թվականից 5 միլիարդ դոլար է ծախսել նրա վրա, որ Ուկրաինայում հաստատվի ուժեղ, ժողովրդավարական կառավարություն.
«ԱՄՆ-ը մոտ 5 միլիարդ դոլար է ներդրել Ուկրաինայում՝ սկսած 1991 թվականից, երբ նա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերստին դարձավ անկախ պետություն: Այդ գումարները ծախսվել են Ուկրաինայի ժողովրդի ձգտումներին աջակցելու վրա, որը ցանկանում էր ունենալ ուժեղ, ժողովրդավարական կառավարություն և որը կներկայացներ իր շահերը»:
Նուլանդը հատարարել է, որ իրենք բնականաբար գումարներ չեն ծախսել «Մայդանին» աջակցելու վրա, և որ դա եղել է ինքնաբուխ շարժում: