
Fiat-Chryser-ն ու GAC Group-ը Չինաստանում Jeep կարտադրեն

Իտալական Fiat Group Automobiles S.p.A ավտոարտադրողն ու չինական Guangzhou Automobile Group Co., Ltd. (GAC Group) ընկերությունը համաձայնության են եկել ընդլայնել համագործակցությունը GAC Fiat համատեղ ձեռնարկության շրջանակում, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Իտալական ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ համատեղ ձեռնարկությունը նախատեսում է չինական շուկայի համար Jeep-ի երեք մոդել արտադրել: Ակնկալվումէ, որ մեքենաների արտադրությունը կսկսվի մինչեւ 2015 թվականի վերջը: