
Քաղցկեղի «հեղափոխական» դեղամիջոցները կփորձարկվեն 2014թ. ամռանը

Քաղցկեղի առավել մահացու տեսակի անհատական բուժումը բացահայտելու նպատակով ստեղծված դեղամիջոցների հեղափոխական փորձարկումը կսկսվի ամռանը: Այս մասին, Aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են բրիտանացի գիտնականները: «Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայության և դեղագործական ընկերությունների աննախադեպ համագործակցության շրջանակում գիտնականները կօգտագործեն քաղցկեղի գենետիկ հատկությունների նոր հայեցակարգը, որը պետք է օգնի նրանց՝ բացահայտել այն դեղամիջոցները, որոնք «հասցեագրված» կլինեն թոքերի հատուկ տեսակի քաղցկեղով հիվանդ մարդկանց»,- նշել է հետազոտությունների մասնակից Չարլի Կուպերը: Նա նաև հայտնել է, որ «թիրախային» դեղերը կկարողանան փոխել որոշակի տեսակի ուռուցքներ ունեցող հիվանդների ճակատագիրը և կերկարացնեն նրանց կյանքի տևողությունը: Այս ամռանը փոձարկվելու է 21 գենետիկ անոմալիայի դեմ կիրառվող 14 տարբեր դեղամիջոցի ազդեցության արդյունավետությունը: