Ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մահացածը նրա խնամին էր. shamshyan.com
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նույն ականի պայթյունից մահացած Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդոսյանը նրա խնամին է եղել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շարոյանը: Վիրավորի աղջիկը ամուսնացած է մահացածի տղայի հետ: Գյուղապետը պատմեց, որ վիրավորված Գ. Բաբիկյանը 4 երեխա ունի, որոնցից մեկն ամուսնացած է, իսկ մեծ տղան գտնվում է բանակում:
Գյուղապետի խոսքով, վիրավոր համագյուղացին զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: «Այս ամիսներին հիմնականում գնում են դաշտ՝ ծնեբեկ եւ սինդրիկ հավաքելու: Կանչի հավաքելով՝ մոլորվել են եւ սահման հասել: Ինքը, երբ ականի վրա է բարձրացել, զանգել է ընկերոջը: Ընկերը բացատրել է, թե ինչ անի, բայց խնամին մեկ այլ ականի վրա է եղել ու այն պայթել է: Գաբիրելը խնամու պայթած ականից է վիրավորվել»,- պատմեց գյուղապետը:
Մանրամասներն` այստեղ