
Wikileaks-ի տեղեկատու Մենինգը մերժում է ստացել ներման հարցում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Wikileaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգին մերժել են ներման հարցում: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դևիդ Քումբսը: Նա ընդգծել է, որ շարքային Մենինգի տարած տեղեկատվությունը չի շոշափել ԱՄՆ-ի կենսական շահերը, որով և իրական վնաս չի պատճառվել երկրին:
2013 թվականի սեպտեմբերին Մենինգը ներման խնդրանքով դիմել էր ԱՄՆ-ի նախագահին: Դրանից առաջ ռազմական տրիբունալը նրան դատապարտել էր 35 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար: