
ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է ավելի քան 11 միլիոն դոլար՝ նախագահական ընտրություններ անցկացնելու համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 11.4 միլիոն դոլար՝ վաղաժամ նախագահական ընտրությունները կազմակերպելու համար, որոնք պլանավորված են մայիսի 25-ին: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում հուսով են, որ այդ օգնությունը կնպաստի ազատ, արդար ու խաղաղ ընտրությունների անցկացմանը: Գումարը ծառայելու է տեղի ու միջազգային դիտորդների առկայության, քվեարկության գործընթացը կատարելագործելու, ընտրողներին անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու համար: