Բաքվում ձերբակալվել է 30 գյուլենական. ANS PRESS
ANS PRESS-ի փոխանցմամբ` իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են իրականացրել Բաքվի թաղամասերից մեկում: Նրանք շրջապատել են երկհարկանի շենքը, ինչից հետո ներխուժել են այնտեղ և ձերբակալել են 30 մարդու:
Ոստիկանությունը նաև առգրավվել է մեծ քանակությամբ կրոնական գրականություն: Տեղաբնակների խոսքերով` ձերբակալվածները գյուլենականներ են: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հարվածն էր հասցրել երկրի գյուլենականներին` կասեցնելով նրանց Yurd TV հեռուստաալիքի գործունեությունը:
Ընդգծվում էր, որ հեռուստաալիքի գործունեությունը վերահսկել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի նախկին պետ Էլնուր Ասլանովը, որին ոչ վաղ անցյալում պաշտոնանկ էին արել: Այժմ տվյալ պաշտոնում նրան փոխարինել է Սաադաթ Յուսիֆովան: