Բաժիններ՝

Ապրիլի 18-ին Թեհրանում կանցկացվի զորահանդես

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանական բանակն առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադռեզա Փուրդաստանը:

Նրա խոսքերով` մոտ ժամանակներս զորավարժություններ են անցկացվելու նաև ցամաքային զորքերի մասնակցությամբ: Փուրդաստանն այդ հայտարարություն արել է Իրանի զինված ուժերի օրվա շեմին, որն Իրանում նշվելու է ապրիլի 18-ին: Ապրիլի 18-ին այդ կապակցությամբ Թեհրանում կանցկացվի զորահանդես:

Դրան մասնակցելու են Իրանի զինված ուժերի ու Իսլամական հեղափոխության պահակազորի բոլոր ստորաբաժանումները: Զորահանդեսն անցկացվելու է այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս