ՀՀԿ-ականի տարօրինակ հայտարարությունը. «Հժ»

«Հժ»-ն գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տարօրինակ հայտարարություն է արել: Նա ասել է, որ վարչապետ նշանակելու վերջնական որոշումը սահմանադրորեն պատկանում է երկրի նախագահին։
ՀՀ գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը վարչապետ նշանակելու գործում միայն ձևական դերակատարում ունի։ Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը. «ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին»։

Սահմանադրության մեջ նշված չէ, թե նախագահը Աժ մեծամասնության ներկայացրած անձին կարող է չնշանակել վարչապետ, ինչը նշանակում է, որ այս գործում նրա դերը բացառապես ձևական է»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930