Բաժիններ՝

Համաշխարհային բանկը պատրաստ է Ուկրաինային օգնության ծավալը հասցնել 3.5 միլիարդ դոլարի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը կարող է Ուկրաինային օգնության ծավալն այս տարի հասցնել 3.5 միլիարդ դոլարի: Համաշխարհային բանկը պատրաստ է մոտ 1.5 միլիարդ դոլար ներդնել 2014 թվականին Ուկրաինայի բյուջեի աջակցման գործողություններում: Ավելի վաղ նախատեսվում էր այդ նպատակով հատկացնել 1 միլիարդ դոլար:

Միջոցները կհատկացվեն միայն այն դեպքում, եթե ի հայտ գա ուկրաինական ճգնաժամի կարգավորման մակրոտնտեսական մոտեցում, իսկ կառավարությունն էլ ձեռնարկի անհրաժեշտ բարեփոխումներ:

Ուկրաինան ու ԱՄՀ-ը պայմանավորվել են 14-18 միլիարդ դոլարի վարկի մասին: ԱՄՀ-ի Տնօրենների խորհուրդը Ուկրաինային 14-18 միլիարդ դոլարի վարկավորման երկամյա ծրագիրը վերջնականապես կդիտարկի ու կհաստատի ապրիլի վերջին-մայիսի սկզբին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Համաշխարհային բանկն Ուկրաինային հատկացնելու է 1.5 միլիարդ դոլարի վարկ, որի առաջին խմբաքանակը (500 միլիոն դոլար) կարող է հատկացվել մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930