Ռուսաստանն ու Վրաստանը դեռ չեն պլանավորում հանդիպել նախագահների մակարդակով

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ենթադրաբար տեղի է ունենալու հաջորդ շաբաթ:

Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Աբաշիձեն: Նա ընդգծել է, որ հերթական հանդիպման ժամանակ իրենք չեն պլանավորում քննարկել Վրաստանի ու Ռուսաստանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլու և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման հարցը:

Աբաշիձեն ու Կարասինը քննարկելու են երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական փոխհարաբերությունների հարցը: Նրանց հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս մարտի 4-5-ին, սակայն հետաձգվել էր մարտի 14-ին, որը նույնպես տեղի չունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930