
Արմեն Մարտիրոսյանը՝ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք առաջադրելու մասին. «Լավ ա՝ Քենեդու սպանությունն էլ չեն բարդել իր վրա»

Նոյեմբերի 5-ի իրադարձությունների արդյունքում կալանավորված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ինչպես հայտնի է՝ դեպքերից 5 ամիս անց մեղադրանք առաջադրեցին խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):
Թե ինչո՞ւ է Ոստիկանությունը միայն նոր հիշել Շահենի մասին՝ անհասկանալի է, բայց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար այն նման է հայտնի խոսքին. «Հիշել են, որ ի՞նչ անեն»:
Միաժամանակ Ա. Մարտիրոսյանը հեգնեց՝ ասելով. «Լավ ա՝ Քենեդու սպանությունն էլ չեն բարդել իր վրա»:
Այն, որ Շանթ Հարությունյանը քաղաքական հետապնդման զոհ է՝ Արմեն Մարտիրոսյանի համար անվիճելի է, իսկ որդուն միայն 5 ամիս անց հիշելու հանգամանքը՝ դրա շարունակությունը: «Այս ամենը համակարգի անտրամաբանական քայլերի հետևանքն է, և սա էլ կարող է այդ քայլերից մեկը լինել»,- նշեց նա: