Բաժիններ՝

Սիրիայից քիմիական զենքի դուրս բերումը կասեցված է մարտի 20-ից. ՄԱԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքից քիմիական սպառազինության դուրս բերման գործողությունը կասեցված է մարտի 20-ից, ինչի պատճառն իշխանությունների ու ընդդիմության միջև մարտերն են:

Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Նա ընդգծել է, որ մարտի 20-ից հետո չի գրանցվել որևէ առաջընթաց, քանի որ քիմիական զենքի դուրս բերման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Հակի խոսքերով գործընթացը կվերսկսվի համապատասխան հնարավորության ի հայտ գալու դեպքում: Սիրիայի իշխանությունները պատրաստել են 72 բեռնարկղ, որոնք լեցուն են քիմիական զենքով ու դրա բաղադրատարրերով: Այդ բեռնարկղերը պետք է դուրս բերվեն երկրի տարածքից, իսկ դրանց պարունակությունը ենթակա է հետագա ոչնչացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930