Բաժիններ՝

«Արդյոք հաշվարկե՞լ եք սոցիալական ռիսկերը». ՍԴ անդամը՝ նախարարին

«Ցանկացած բարեփոխում իր գինն ունի: Արդյոք հաշվարկե՞լ եք սոցիալական ռիսկերը»,- Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ նման հարցարդում արեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը` դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարը պատասխանեց, որ սոցիալական բարեփոխումներն աշխարհում ամենաբարդն են համարվում. «Մենք ներդնում ենք համակարգը միայն մեկ նպատակով` անձի սոցիալական ապահովության նպատակով»:

Ըստ նրա` անձը չի կարող անորոշությունների մեջ գտնվելով, կողմ լինել և կառավարության խնդիրն է ամբողջական ներկայացնել համակարգը: Ասատրյանի կարծիքով` այս մոդելը դնում է անհատական կուտակման դրույթը, մարդիկ կտեսնեն իրենց միջոցները ֆոնդերում, ինչը վստահություն կներշնչի: Նա նշեց, որ թոշակների չափերի բարձրացման առումով կառավարությունը քաղաքական որոշումներ է կայացնում, իսկ այժմ կառավարութունն ունեցել է քաջություն` ներդնելու այս ռեֆորմը: «Խոսքս վերաբերում է հենց քաղաքական քաջությանը: Փորձում եմ կոնսենսուս գտնել»,- նշեց Ֆ. Թոխյանը` հարցնելով, թե այս պայմաններում, երբ ստվերայնությունը տնտեսության մեջ բարձր է, գուցե այստեղ կարելի՞ էր այդ փողերը գտնել: Ըստ Ա.Ասատրյանի` ՀՀ-ում ներդրվող համակարգը լուծում է աղքատության կոմպոնենտ, ի տարբերություն Չիլիի, և ընդգրկում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, և այս համակարգով փոխհատուցման գործակից է ապահովում, որ երբ անձը չաշխատի, չհայտնվի համակարգից դուրս. «Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության մոդելն է ձևավորվում` պետական և մասնավոր»: «Բարեփոխումները կրկին հետաձգելու հետ կապված ուզում եմ նշել, որ արդեն ուշացրել ենք, և ևս որոշ ժամանակ հետաձգել, դա շատ ավելի ծանր երևույթների և իրավիճակների կբերի: Մենք ունենք հնարավորության պատուհան և պետք է իրագործենք այս բարեփոխումները»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի, եկամտի 10% չափով պետք է կատարվեն կուտակումներ, այլապես իմաստ չունի բարեփոխումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս