Բաժիններ՝

Ստեփան Միկոյան. «Հայրս չէր կարողացել Խրուշչովին համոզել չտալ Ղրիմը» (լուսանկար)

«Ստալինի սիրելի ժողկոմի», այնուհետեւ Նիկիտա Խրուշչովի վստահելի Անաստաս Միկոյանի որդին` վաստակավոր օդաչու Ստեփան Միկոյանը  «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է Ղրիմի շուրջ իրավիճակի հետ կապված իր վերաբերմունքի մասին:

-Ես վաղուց դժգոհ էի, որ Խրուշչովը հենց այնպես Ղրիմը տվել էր Ուկրաինային: Կարծում էի, որ Ղրիմը պետք է լինի Ռուսաստանի մեջ: Այդ տեսանկյունից ես գոհ եմ նրանից, ինչ տեղի է ունենում հիմա: Սակայն, ինձ թվում է այդ ամենը կատարվել է  ոչ ամբողջությամբ դիվանագիտորեն, շատ հապշտապ, ինչն էլ աշխարհում դժգոհություն եւ անհանգստություն առաջացրեց:  Ուստի ես երկակի զգացմունքներ ունեմ: Մի կողմից ես, իհարկե, ուրախ եմ, որ Ղրիմը հիմա մտնում է Ռուսաստանի կազմի մեջ: Սակայն Ղրիմի հանրաքվեն անցկացվեց միջազգային ոչ  բոլոր նորմերին համապատասխան, շատ շտապեցին, հնարավոր է, որոշում ընդունելով հանրաքվեից անմիջապես հետո: Սակայն ես դիվանագետ չեմ, միգուցե ճիշտ չգիտեմ:  Սակայն քանի որ աշխարհում դժգոհություն կա, հատկապես Արեւմուտքի կողմից, ապա դրա համար հավանաբար կան պատճառներ…Ցավոք, Ղրիմի իրավիճակի հետ կապված հարաբերությունները սրվել են նաեւ Ամերիկայի հետ, որոնք վերջին շրջանում վատ չէին: Իսկ հիմա նորից  սրվեցին, ինչն ինձ տխրեցնում է: Չէի ասի, թե «սառը պատերազմ» է սկսվում, սակայն  որոշ նշաններ կան, ինչը լավ չէ: Ես հակված չեմ Ամերիկային մեղադրել բոլոր մեղքերի մեջ, ինչը մեզ մոտ մամուլում ընդունված է: Չեմ կարծում, որ նրանք այդքան վնասակար են, այդ իսկ պատճառով ես ափսոսում եմ:

mikoyan

-Ձեր հայրը` Անաստաս Միկոյանը եղել է Խրուշչովի վստահված անձը: Ինչպե՞ս էր նա արձագանքել Ղրիմը Ուկրաինային տալու փաստին:

Հայրս դժգոհ էր Խրուշչովի այդ որոշումից: Չնայած Նիկիտա Սերգեյիչը իր շատ սխալ որոշումներ կարողանում էր կասեցնել: Ղրիմի հանձնումը Խրուշչովի  ինքնաբուխ եւ սխալ որոշումներից մեկն էր: Խրուշչովը ինձ հենց դուր չէր գալիս այդ չմտածված, չքննարկված,  սպոնտան  որոշումների համար: Հաճախ հորս հաջողվում էր  նրան ետ պահել  սխալներից: Օրինակ, նա ցանկանում էր միջնակարգ կրթությունը դարձնել 8-ամյա, իսկ Գիտությունների ակադեմիան լուծարել: Հայրս նրան համոզեց հրաժարվել այդ քայլերից: Սակայն երբեմն, ինչպես, օրինակ, Ղրիմի դեպքում, չէր հաջողվում համոզել:

-Ձեր հայրը եւ Ստալինի, եւ Խրուշչովի մերձավոր շրջապատից էր: Նրանցից ո՞ւմ նկատմամբ էր ավելի մեծ հարգանք տածում:

-Դա բարդ հարց է: Խրուշչովին նա հարգում էր, նրան «չհղկված ադամանդ» էր համարում: Ասում էր, որ նա տաղանդավոր, ունակ մարդ էր, համարձակ, սակայն  ոչ բավարար չափով կրթված, գիտելիքների պակաս ուներ: Իսկ Ստալինին նա մինչեւ 30-ականները գնահատում էր եւ համարում էր արժանի առաջնորդ: Եւ Ստալինը դա գնահատում էր: Պատահական չէր, որ հորս համարում էին «Ստալինի սիրելի ժողկոմ»: Հատկապես պատերազմի ժամանակ նրան բազմաթիվ հանձնարարություններ էր տալիս, որոնք նրա հիմնական պրոֆիլի հետ անգամ կապ չունեին: Այնպես, ինչպես հայրս էր աշխատում, հավանաբար կառավարության անդամներից ոչ մեկը չէր աշխատում: Նա շատ աշխատունակ էր, ինչի համար էլ Ստալինը նրան գնահատում էր: Սակայն հետո նրանց հարաբերությունները լարվեցին, իսկ պատերազմից հետո ընդհանրապես վատացան:  Ստալինը ցանկանում էր հաշվեհարդար տեսնել հորս հետ, ինչպես Մոլոտովի: Միայն Ստալինի մահը խոչընդոտեց այդ ծրագրերին: Թեեւ նա արդեն հորս դուրս էր մղել մերձավորների շրջանակից եւ պատրաստվում էր ոչնչացնել…

Այնպես որ, վերջին տարիներին հայրս շատ վատ էր վերաբերվում Ստալինին, սակայն դա հարկավոր էր թաքցնել: Վտանգավոր էր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս