
Ռուսաստանն էներգակիրներն օգտագործում է որպես միջուկային նոր զենք. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելուց հետո Ռուսաստանին մեղադրել է էներգակիրները որպես միջուկային նոր զենք օգտագործելու մեջ՝ կապված Ուկրաինայի պատժելու հետ՝ նրա եվրոպական ընտրության համար:
Յացենյուկը Եվրոպային կոչ է արել նվազեցնել սեփական էներգետիկ կախվածությունը ռուսական գազից ու նավթից. «Մենք պետք է ևս մեկ հայացք նետենք էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության վրա: ԵՄ-ը տվյալ հարցերում պետք է հանդես գա մեկ ընդհանուր ձայնով:
Ռուսաստանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները՝ բարձրացնելով գազի գները: Դրանով իսկ Ռուսաստանն Ուկրաինային պատժում է նրա արած եվրոպական ընտրության համար: Պետք է Ռուսաստանին հնարավորությնուն չընձեռել, որ նա էներգակիրներն օգտագործի որպես միջուկային նոր զենք»: