Ռուսական ագրեսիան կարող է չսահմանափակվել միայն Ուկրաինայի տարածքով. Հիլարի Քլինթոն
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, 2016 թվականի նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի մոտ գտնվող մյուս երկրները նույնպես կարող են ենթարկվել ագրեսիայի, եթե Ուկրաինայի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները մնան անպատիժ.
«Կարծում եմ, որ դուք կտեսնեք բազմաթիվ այլ երկրների, որոնք կա՛մ ուղղակիորեն կբախվեն ռուսական ագրեսիային, կա՛մ էլ նրանց քաղաքական համակարգին այնպես կգնեն ու կահաբեկեն, որ նրանք կվերածվեն վասալների և ոչ թե ինքնիշխան ժողովրդավարության»:
Հիլարի Քլինթոնն առաջարկել է խստացնել Ռուսդաստանի հանդեպ պատժամիջոցները և ֆինանսական ու տեխնիկական օգնություն ցուցաբերել Կիևի ժողովրդավարական կառավարությանը: Քլինթոնն ընդգծել է, որ Պուտինը ձգտում է վերաձևակերպել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Եվրոպայի սահմանները: