
ԱՄՆ-ը Սիրիայից պահանջել է կասեցնել Վաշինգտոնում իր դեսպանատան գործունեությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայի իշխանություններից երեկ պահանջել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ում նրանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: Այս մասին հայտարարել է Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Դևիդ Ռուբինստայնը.
«Մենք անընդունելի ենք համարում այն, որ (Ասադի) վարչակարգի նշանակած անձինք դիվանագիտական կամ հյուպատոսային գործունեություն իրականացնեն ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը Սիրիայի կառավարությանն իրազեկել է, որ նա պետք է անհապաղ կասեցնի Վաշինգտոնում գտնվող իր դեսպանատան գործունեությունը»:
Խոսքը գնում է ոչ միայն ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատան աշխատանքների դադարեցման մասին, այլև Միչիգան ու Թեքսաս նահանգներում գտնվող Սիրիայի պատավավոր հյուպատոսների գործունեությանը վերջ դնելու մասին: Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին առաջարկել են լքել երկիրը:
Ռուբինստայնը տվյալ քայլերը պայմանավորել է Սիրիայի կառավարության քայլերով, այդ թվում նաև սեփական ժողովրդի դեմ գործադրած բռնություններով: