
Ուկրաինայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը իր մոտ է կանչել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմակատարին և նրան հանձնել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի Հանրապետությունը ճանաչելու և Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանին միացնելու շուրջ պայմանագիր ստորագրելու հետ:
Ուկրաինան Ռուսաստանի այդ գործողությունները որակել է որպես «բռնակցում»՝ ընդգծելով, որ Ռուսաստանը բռնի կերպ է տիրել երկրի տարածքի մի մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրել է նաև տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության երաշխիքների մասին միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը խախտելու մեջ: