
Ավստրալիան նույնպես պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Ղրիմի դեպքերի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի իշխանությունները խոստացել են սառեցնել ռուս և ուկրաինացի մի շարք պաշտոնյաների հաշվեհամարները, ինչպես նաև արգելել նրանց մուտքը երկիր՝ կապված Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հետ:
Պատժամիջոցներն առնչվելու են 12 մարդու, որոնցից 8-ը ռուսներ են, իսկ 4-ը՝ ուկրաինացիներ: Նրանց անունները չեն հրապարակվել: Ավստրալիայի արտգործնախարար Ջուլիա Բիշոպը պարզաբանել է, որ սահմանափակումներն առնչվելու են այն մարդկանց, որոնք նպաստել են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար ռուսական սպառնալիքի ստեղծմանը:
Ավստրալական կողմը Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելը որակել է որպես «բռնակցում», իսկ Ղրիմում անցկացված հանրաքվեն՝ «ոչ լեգիտիմ»: