Ղրիմում ստեղծված իրավիճակը կարող է խթան հանդիսանալ նոր «Սառը պատերազմի» սկսման համար. Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ Կոպենհագենում հանդիպել է Դանիայի վարչապետ Հելլե Թյորնինգ-Շմիդտի, ինչից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Ղրիմի դեպքերին:

Գյուլը հայտարարել է, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն անընդունելի է Թուրքիայի համար, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին: Գյուլն ընդգծել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակը կարող է խթան հանդիսանալ նոր «Սառը պատերազմի» սկսման համար, ինչը շահավետ չի լինի կողմերից և ոչ մեկի համար:

Գյուլը կարևորել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը՝ ընդգծելով, որ Եվրոպայում կան դե-ֆակտո սառեցված այլ խնդիրներ ևս, որոնք Ղրիմից հետո նույնպես կարող են հայտնվել միջազգային օրակարգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31