Բաժիններ՝

Ռամզան Կադիրովը չի կասկածում, որ Դոկու Ումարովը սպանվել է

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի կասկածում, որ զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը կնքել է իր մահկանացուն: Այս մասին նա գրել է Instagram սոցցանցում.

«Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Ումարովը որևէ սպառնալիք չի ներկայացնում «Սոչիի օլիմպիական խաղեր 2014»-ի համար: Մենք նաև հայտարարել էինք, որ նրան կոչնչացնենք նախքան օլիմպիական խաղերի սկսվելը:

Իրականացված հատուկ գործողություններից մեկի ժամանակ Ումարովը վերացվել է, ինչի մասին ես հայտնել եմ նախկինում: Տվյալ տեղեկատվությունը հաստատում են իրենք՝ զինյալները: Է՞լ ինչ է անհրաժեշտ հատուկ ծառայությունների ու ԶԼՄ-ների համար, որպեսզի հավատան ահաբեկչի մահվանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31