Ջոն Քերին շատ է ցանկանում այցելել Հարավային Կովկաս. Մորնինգսթար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Հարավային Կովկաս, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Պատասխանելով Հարավային Կովկաս Ջոն Քերիի հնարավոր այցի մասին հարցին՝ Մորնինգսթարը հայտարարել է. «Նախորդ շաբաթ ես Վաշինգտոնում էի և հանդիպում եմ ունեցել պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նա շատ է ցանկանում այցելել Հարավային Կովկաս, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ այցը»:

Հիշեցնենք, որ Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին սրանից առաջ հայտարարել էր, թե Ջոն Քերին Վրաստան կժամանի մինչև գարնան ավարտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31