Բաժիններ՝

Ղազախստանն աջակցել է Ղրիմի բռնակցմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ (Մաքսային միության անդամ) Ղազախստանը մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն որակել է որպես «բնակչության ազատ կամարտահայտում»՝ ընդգծելով, որ ըմբռնումով է մոտենում ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության որոշմանը: Այս մասին նշված է Ղազախստանի ԱԳՆ-ի կայքի տարածած հայտարարությունում:

Ղազախստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ կողմ է ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ բանակցությունները պետք է անցկացվեն ՄԱԿ-ի ու միջազգային հեղինակավոր մյուս կազմակերպությունների հովանու ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31