Բաժիններ՝

Իսրայելական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել Գոլանի բարձունքներում գտնվող սիրիական ռազմական օբյեկտներում: Այս մասին հայտնել են Իսրայելի բանակի հրամանատարության ներկայացուցիչները:

Դրանից մեկ օր առաջ իսրայելցի 4 զինվորական Գոլանի բարձունքներում վիրավորվել էր ֆուգասի պայթյունի հետևանքով: Ի պատասխան դրան՝ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին: Իսրայելական կողմն անթույլատրելի է համարել Սիրիայի կողմից բռնությունների էսկալացիան:

Իսրայելը Գոլանի բարձունքներին տիրել է 1967 թվականին Սիրիայի դեմ մղած պատերազմի արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31