
Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի ու Ղրիմի միջև պայմանագրի նախագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի ու Ղրիմի միջև պայմանագրի նախագիծը, որն առնչվում է Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանին միացնելուն և Ռուսաստանի կազմում նոր սուբյեկտների կազմավորմանը:
Այս մասին նշված է պետության ղեկավարի հրամանագրում: Դրանում նշված է. «Նպատակահարմար համարել բարձր մակարդակով պայմանագրի ստորագրումը»: Երեկ երեկոյան էլ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանը: