Բաժիններ՝

Ղրիմի իշխանությունները մտադիր են սեփականաշնորհել Սևաստոպոլում գտնվող ուկրաինական ռազմանավերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի ինքնավար հանրապետության իշխանությունները մտադիր են ազգայնացնել Սևաստոպոլում կանգնած Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմանավերը, ինչպես նաև Черноморнефтегаз-ի նավերը:

Այս մասին երեկ հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը. «Ուկրաինական նավատորմը Սևաստոպոլում ազգայնացվելու է ողջ ծավալով: Մենք չենք պատրաստվում որևէ տեղ թողնել նրանց նավերը: Մենք և Черноморнефтегаз-ի նավերը փակել ենք ելքը»:

Ղրիմի վարչապետը հավելել է, որ ազգայնացման ենթակա օբյեկտների ցանկը հստակեցվելու է և ճշգրտվելու է: Մասնավորապես, արդեն իսկ որոշվել է, որ արևային էլեկտրակայանները տրվելու են ինքնավար հանրապետությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31