Բաժիններ՝

2013 թվականին զբոսաշրջիկները քաղաքներից ամենաշատն այցելել են Փարիզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին զբոսաշրջիկների այցելությունների քանակով առաջատար է ճանաչվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը: Նախորդ տարի Փարիզ է այցելել 32.3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ քաղաքի համար:

2013 թվականին Փարիզ այցելած օտարազգի զբոսաշրջիկների քանակը, 2012 թվականի համեմատ, աճել է 8 տոկոսով՝ հասնելով 15.5 միլիոն մարդու: Նախորդ տարի Փարիզ այցելած օտարազգի զբոսաշրջիկների թվում առաջատարը բրիտանացիներն են՝ 2.1 միլիոն մարդ:

Բրիտանացիներից հետո գալիս են ամերիկացիները, գերմանացիները, իտալացիները և չինացիները: 2013 թվականին Փարիզ այցելած չինացի զբոսաշրջիկների քանակը, 2012 թվականի հետ համեմատ, աճել է 52 տոկոսով՝ հասնելով 881.000 մարդու:

Միևնույն ժամանակ 2013 թվականին Փարիզ այցելած տեղի (Ֆրանսիայի բնակիչների) զբոսաշրջիկների քանակը նվազել է 7.5 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս