Թուրքիան կոչ է անում չեղյալ հայտարարել Ղրիմի հանրաքվեն. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում չեղյալ հայտարարել Ղրիմի հանրաքվեն.

«Անկարան անում է ամեն հնարավոր բան, որպեսզի գտնվի Ղրիմում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման ուղին: Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ ցայժմ գործադրված ջանքերն արդյունք չեն տվել»:

Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմն Ուկրաինայի անքակտելի մասն է, և որ Ուկրաինայում առկա անկայուն քաղաքական իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ ողջ Սևծովյան տարածաշրջանի վրա:

Դավութօղլուն նաև ընդգծել է, որ Ղրիմի թաթարների անվտանգությունը մտնում է Անկարայի առաջնահերթությունների թվում, և որ Թուրքիան «լիովին իրավունք ունի» նրանց պաշտպանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31