
Վիկտոր Յանուկովիչը վաղը հանդես է գալու հայտարարությամբ. աղբյուր

Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վաղը հանդես է գալու հայտարարությամբ: Այս մասին գործակալությանը հայտնել է Յանուկովիչի շրջապատում նրա աղբյուրը:
Նշվում է, որ Յանուկովիչը հայտարարությամբ հանդես է գալու օրվա երկրորդ կեսին, Դոնի Ռոստովում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: