
Ղրիմում կասեցվել է ուկրաինական գրեթե բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ մարտի 9-ին՝ օրվա երկրորդ կեսից, Ղրիմում կասեցվել է ուկրաինական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը՝ բացառությամբ «Տոնիսից»: Մարտի 9-ին, ժամը 14.30-ին Սևաստոպոլում անջատվել են IСTV, Новый, ТРК Украина, 2+2, СТБ, М-1 հեռուստաալիքները:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել էր Ռազմական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը: Նշվում է, որ դրանից օրեր առաջ էլ նույն ճակատագրին էին արժանացել 1+1, Интер, Первый национальный, 5 канал ուկրաինական հեռուստաալիքները: