Համար 64-ին այլևս չսպասեք. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի համար 64 երթուղուց օգտվող քաղաքացիներն այսօր երկար ժամանակ միկրոավտոբուսի սպասելուց հետո, ի վերջո, պարզել են, որ հանրային այդ տրանսպորտը չի գործում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ երթուղին փակվում է, քանի որ տնտեսվարողը հրաժարվում է աշխատել: «Բայց քաղաքապետի համապատասխան որոշումն առայժմ չկա»,- հավելեցին վարչությունից:

Թե որ ընկերությունն է սպասարկում համար 64 երթուղին և ինչով է պատճառաբանել դրանից հրաժարվելու մտադրությունը, քաղաքապետարանից չմանրամասնեցին` նշելով, որ մնացած հարցերի վերաբերյալ պարզաբանում կտրամադրվի քաղաքապետի որոշումը լինելուց հետո:

Համար 64 երթուղայինի վերջնակայանը Երևանի պետական համալսարանն էր, և երթուղուց հիմնականում օգտվում էին ուսանողները: Համար 64-ը ԵՊՀ հասնող փոքրաթիվ հանրային տրանսպորտներից էր:

Սկզբնակայանը Նորաշեն թաղամասն էր: Ամբողջ երթուղին անցնում էր հետևյալ ուղեգծով.

Նորաշեն թաղ. (ս.կ.) – Մելքումովի – Բեկնազարյան – Բաշինջաղյան – Մարգարյան – Հալաբյան – Կիեւյան փ-ներ – Մարշալ Բաղրամյան պ. – Պռոշյան – Պարոնյան – Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի փ-ներ – Տ.Մեծի պ. – Եր.Քոչարի – Ալ.Մանուկյան փ-ներ – Պետ. Համալսարան (վ.կ.)

Հետադարձը` Չարենցի փ.- Սայաթ Նովայի պ. – Ալ.Մանուկյան փ.- շարունակությունը` նույն ուղեգծով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս