Բաժիններ՝

Պուտինը հայտնել է, թե Ռուսաստանը որ դեպքում կճանաչի Ուկրաինայի հաջորդ նախագահի լեգիտիմությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Ուկրաինային խորհուրդ է տվել ամենամոտ ժամանակներս անցկացնել հանրաքվե և ընդունել նոր Սահմանադրություն.

«Մեծ հաշվով պետք է ընդունել նոր Սահմանադրություն և դրա շուրջ անցկացնել հանրաքվե, որպեսզի Ուկրաինայի բոլոր քաղաքացիները զգան, որ մասնակից են այդ գործընթացին: Ներկայումս Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչները փաստացիորեն չունեն քաղաքական որոշման վրա ազդեցության լծակներ:

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Ուկրաինայի հետ առևտրային ու հումանիտար կապերը, սակայն միայն այդ երկրում իրավիճակի կարգավորումից ու նախագահական ընտրությունների անցկացումից հետո: Այդ նպատակով կառավարությանն արդեն հրահանգ է տրվել վերսկսել կառավարական մակարդակով Կիևի հետ շփումները»:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան չի ճանաչի Ուկրաինայի հաջորդ նախագահի լեգիտիմությունը, եթե նրա ընտրություններն անցկացվեն ներկայիս տեռորի մթնոլորտում: Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս