
Բան Կի Մունը խորհուրդ է տվել ԿԱՀ ուղարկել գրեթե 12.000-անոց խաղաղապահ կոնտինգենտ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ խորհուրդ է տվել ԿԱՀ-ում տեղակայել 10.000 զինծառայող և ավելի քան 1800 ոստիկան՝ կարգուկանոնի վերականգնման համար: Այդ մասին նա նշել է ՄԱԿ ԱԽ-ին հասցեագրած իր զեկույցում:
Դրանում Մունն ընդգծել է, որ առաջին փուլում խաղաղապահ առաքելությունը կկենտրոնանա խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու վրա, իսկ իրավիճակի բարելավման հետ մեկտեղ կփոխվեն նրա առաջադրանքները: Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են ԿԱՀ ուղարկվել սեպտեմբերից ոչ շուտ:
ԿԱՀ-ում իրավիճակը սրվել է 2013 թվականի դեկտեմբերի սկզբից: Ներկա դրությամբ այդ երկրում գտնվում է մոտ 2000 ֆրանսիացի զինծառայող և գրեթե 6000 աֆրիկացի խաղաղապահ: