Աշխատանքի ընդունելիս հաճախ է խտրականություն կիրառվում. Ի՞նչ իրավունք չունի հարցնել գործատուն
Եվրոպացի մասնագետները նշում են, որ աշխատանքի ընդունվելիս թեկնածուներին հաճախ այնպիսի հարցեր են տրվում, որոնց իրավունքը գործատուն չունի: Օրինակ, երիտասարդ կանանց հաճախ հարցնում են, արդյոք պատրաստվում են ապագայում երեխաներ ունենալ: Սա, ըստ մասնագետների, ամենատարածված հարցն է: Խորհրդատուներն առաջարկում են նման հարցերի պատասխանը տալ ենթադրվող աշխատանքի համատեքստում: «Օրինակ, կարելի է ասել, որ ընտանեկան դրությունը թույլ է տալիս աշխատել ընկերության գրաֆիկով»:
Ըստ մասնագետների` գործատուն իրավունք չունի հարցնել պոտենցիալ աշխատակցի անձնական կյանքի, այդ թվում` ընտանեկան դրության, երեխաներ ունենալու ծրագրերի մասին:
Օրենսդրության համաձայն` գործատուի բոլոր հարցերը պետք է լինեն ենթադրվող պաշտոնի պահանջների շուրջ: Բացի ընտանեկան վիճակից, անթույլատրելի են համարվում նաեւ քաղաքական հայացքների, մարդու ազգության, դավանանքի մասին հարցումները:
Ըստ մասնագետների, եթե աշխատողին նման հարցումների հիման վրա են ընտրում, ապա դա խտրականություն է: Անգամ ռեզյումի հետ լուսանկար ներկայացնելու պահանջը արդարացված չի համարվում, եթե, իհարկե, խոսքը մոդելի աշխատանքի մասին չէ: