Փաստաթղթի օգտին քվեարկել է 381 կոնգրեսական, դեմ՝ 2-ը:
Կարծում եմ` ոչ իշխանական այդ ուժերը ցանկություն ունեն այնպիսի մեկին բերել վարչապետի պաշտոնում, որ իրար հետ լեզու գտնեն, իրար հետ լավ ապրեն: Խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե իշխանության հետ գործարքի է ուզում գնալ, որովհետև պայքարել հրաժարականի համար, որը ոչինչ չի փոխում, այլ բացատրություն չունի: Ըստ երևույթին, ուզում են համաձայնեցնել, մի մարդ բերել, որ լավ ապրեն, թքած ժողովրդի, պետության վրա, կամ էլ` հերթական խաղեր են, որով խորհրդարանական ընդդիմությունն ապացուցում է իր` ընդդիմություն չլինելը:
Աճուրդը կկայանա մարտի 20 –ին` տեղի հյուրանոցներից մեկում` հանրահայտ «Can`t Buy Me Love» հիթի 50-ամյակի կապակցությամբ:
ԱՄՆ-ում ներկայումս անհավանական բան է կատարվում: Այդ մասին վաղը կգրի The Washington Post –ը: Այդ պարբերականը դեղին մամուլ չես համարի: Խոսքը նախագահ Օբամայի եւ երգչուհի Բեյոնսեի ենթադրյալ կապի մասին է:
«Մեզ հաջողվեց հասնել նրան, որ տունը սկսեց տաքանալ: Արդյունքում վառելիքի սպառումը նվազեց 30%-ով», – ասել է նա:
«Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»:
2013թ.-ին Հայաստանում ծնվել է 41,770 երեխա, որոնցից 19,570 -ը՝ աղջիկներ, 22,200-ը՝ տղաներ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ նորածին աղջիկների անունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում է Նարե անունը
«Ես համոզված եմ` նույնիսկ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակային դաշտում հայտարարություններ են անում, այսպես կոչված, հավասարակշռությունը պահպանելու համար, ապա ոչ հրապարակային ձևերով, դիվանագիտական խողովակներով, այնուամենայնիվ, Ադրբեջանին հասկացնում են, որ, այսպես կոչված, «կարմիր գիծը» չհատի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին դեպքերի վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարությանը:
Մոտ 1.5 տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն էր իրականացրել մի քանի ջրօգտագործողների ընկերություններում՝ ՋՕԸ-ներում («Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ»), ու բազմաթիվ խախտումներ էր բացահայտել:
Հարցին, թե ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը պաշտոններ ստանալու համա՞ր է, նա դրական պատասխան է տվել` ասելով. «Բա հակառակ դեպքում` էլ ինչի՞ համար: Բացատրեք ինձ… ինչի՞ է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով: Գործող վարչապետը նախկինում անկուսակցական մարդ էր, խաչը պաչեց` դարձավ հանրապետական, որ նախագահի ասածներն անի: Եթե երկրում բան է փոխվելու, դա նախագահի հրամանով է լինելու»: