
Լիվերփուլում աճուրդի են հանվել The Beatles խմբի անդամների բաճկոնները

The Beatles խմբի երկու անդամների բաճկոններն աճուրդին են հանվել երաժիշտների հայրենի քաղաքում` Լիվերփուլում: Sky News-ի փոխանցմամբ` դրանք գնահատվում են 50 հազար ֆունտ սթեռլինգ (82 հազ. դոլար): Աճուրդը կկայանա մարտի 20 –ին` տեղի հյուրանոցներից մեկում` հանրահայտ «Can`t Buy Me Love» հիթի 50-ամյակի կապակցությամբ:
Լեգենդար երաժիշտներն այդ բաճկոնները կրել են Ալպերում` «Help!» (1965թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ` հինգ օր շարունակ: Դրանք պատկանել են Ջորջ Հարիսոնին եւ Ռինգո Սթարին: Նրանք հենց այդ բաճկոններով են հայտնվել ֆիլմի ալբոմի շապիկին: Երաժշտական այդ կատակերգությունը, «բիթլների» գլխավոր դերակատարությամբ, նկարահանվել է Ռիչարդ Լեսթերնի կողմից:
Ըստ կազմակերպիչների` բաճկոնները լավ են կարված եւ «ոճային են»: