Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսը պատրաստ է «դիպուկ պատժամիջոցներ» սահմանել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանության են արժանացրել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևը, որում խոսք է գնում Ուկրաինայի բողոքի ակցիաների խաղաղ մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելուն մասնակիցների նկատմամբ «դիպուկ պատժամիջոցներ» սահմանելու պատրաստակամության մասին:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 381 կոնգրեսական, դեմ՝ 2-ը: Բանաձևում աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ու եվրոպական ձգտումներին, ինչես նաև առանց վախի ու ահաբեկման երկրի ապագան նրա ընտրելու իրավունքին:

Բանաձևի հեղինակներն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ են արել համատեղ աշխատել ճգնաժամից խաղաղ դուրս գալու ուղղությամբ և աջակցել միլիոնավոր ուկրաինացիների ձգտմանը՝ կապված Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս