Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանից Յակուտսկ ուղևորվող մի քանի հայերի արգելել են ինքնաթիռ բարձրանալ. Aravot.am

Aravot.am-ը ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից, ով դժգոհել է, որ այսօր կեսօրին իր քեռու որդուն` Ժիրայր Բաղրիկյանին, ու այլ հայ ուղևորների արգելել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Ավագանու անդամի ներկայացմամբ, իր քեռու որդին 5 տարի է` օրինական ձևով աշխատում է Յակուտսկում, ունի ՌԴ-ի մեկ տարվա գրանցում, աշխատում է հայտնի ֆիրմայում, պարտաճանաչորեն վճարում է պահանջվող բոլոր հարկատեսակները ու այժմ չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն արգելում մեկնել Յակուտսկ: Գևորգ Աբրահամյանի ասելով, նա կարճատև ժամանակով եկել էր Հայաստան` իր ընտանիքի անդամներին տեսության ու հիմա կրակն է ընկել: «Ես այս պահին չեմ խոսում միայն իմ քեռու որդու համար, խոսում եմ` ելնելով հազարավոր հայերի շահերից, ազատանցիներից շատերին չեն թողնում անգամ Մոսկվա մեկնել` առանց հիմնավոր պատճառաբանության: Մարդը ընկնում է մտածմունքների մեջ, հարցնում է` ի՞նչ եմ արել, որ հետ եք դարձնում օդանավակայանից, խորհուրդ են տալիս գնալ ու Հայաստանում ՌԴ դեսպանատուն դիմել: Եթե մենք իրավական երկիր ենք, ապա պիտի լինի չէ՞ մի կառույց, որ քաղաքացին գնա ու իմանա, թե էս ինչ օրը, էս ինչ թվին, ՌԴ-ում ի՞նչ խախտում է թույլ տվել, որ հիմա էլ չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Գիտեք զարմանալին ու վիրավորականը ո՞րն է, եթե մարդը գնում է ավիաընկերություն տոմս գնելու, տոմսը վաճառում են, ապա ո՞րն է թույլ չտալու իմաստը: Եթե հայ քաղաքացին խախտում արած լիներ Ռուսաստանում , ավիաընկերություններում կա համակարգչային ծրագիր, որն անպայման ցույց կտա: Իսկ եթե մարդը ազնիվ, նորմալ աշխատող է, տոմսը գնել է, ինչո՞ւ են հիմա կրակը գցում»,-զայրացած ասել է ավագանու անդամը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս