Արտագաղթողների հերթական բանակը

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս տարվանից դպրոցներում կատարվում են կրճատումներ. Կրճատվում է վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը: Ըստ Մինասյանի՝ խոսքը 10 հազար մարդու մասին է, որը լրացուցիչ լարվածություն է առաջացնելու հասարակության մեջ: «Հերթական գործազուրկների և հերթական արտագաղթողների բանակն ենք ստեղծում»,- ասում է ՀՅԴ-ական պատգամավորը: Ըստ պատգամավորի՝ այս կրճատումներից բողոքում են նաև դպրոցների տնօրենները: Տնօրենների բողոքն իսկապես տեղին է և արդարացված: Ինչպես հայտնի է, դպրոցների տնօրենները հիմնականում գումար են աշխատում հենց նման հաստիքների գոյության շնորհիվ: Նրանք այդ հաստիքների վրա ձևակերպում են իրենց մտերիմներին, իսկ գումարը ստանում են իրենք, քանի որ այդ աշխատանքը, ըստ էության, չի կատարվում:

Բայց մինչև հիմա իշխանությունը դպրոցի տնօրեններին տվել էր նման գումար աշխատելու հնարավորություն՝ նկատի ունենալով, որ դպրոցների տնօրեններն առանցքային դեր էին կատարում ընտրական հանձնաժողովների ձևավորման և ընտրությունների կազմակերպման ժամանակ: Նման հաստիքների կրճատումը ցույց է տալիս, որ իշխանությունը դպրոցի տնօրենների  կարիքն այլևս չունի: Ըստ որոշ տեղեկությունների՝ մինչև հաջորդ ընտրություններ կատարվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որի արդյունքում փոխվելու է նաև հանձնաժողովների ձևավորման կարգը:

Տեսանյութեր

Լրահոս