Բաժիններ՝

Քննությունն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կալանավորել դեռահասին

Քննությունն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կալանավորել դեռահասին, ով երեկ Մոսկվայի թիվ 263 դպրոցում մի քանի երեխաների պատանդ է վերցրել և հրաձգություն բացել: Ինչպես հաղորդում է itar-tass-ը, կասկածյալին դատարան են բերել ուղեկցողները, սև դիմակը դեմքին: Կասկածյալի անձնական տվյալները ճշտելուց հետո մեղադրողը միջնորդել է դատական նիստը դռնփակ անցկացնել. դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը:

Ըստ գործի տվյալների՝ դպրոցի բարձր դասարաններից մեկի աշակերտը դպրոց է եկել երկու զենքով, պահակը փորձել է կանգնեցնել նրան, թույլ չտալ մտնել դպրոց, սակայն դա նրան չի հաջողվել: Պահակը նրան ուղեկցել է մինչև կենսաբանության կաբինետ, որտեղ այդ պահին գտնվել են 10-րդ դասարանի աշխատակիցները: Հենց այդ դասարանում դեռահասը կրակել է աշխարհագրության ուսուցչի վրա, ով տեղում մահացել է:

Պահակի օգնության կանչին արձագանքել են ոստիկանները, սական աշակերտը կրակ է բացել նաև նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Ավելի ուշ դպրոցից տեղեկացրել են, որ այդ աշակերտը գերազանց է սովորում և հավանաբար էմոցիոնալ պոռթկում է ունեցել:

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին նաև այն մասին, որ դեռահասը խնդիրներ է ունեցել աշխարհագրության ուսուցչի հետ: Ավելի ուշ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հերքել է այդ վարկածը: Նրա խոսքով՝ դեռահասի մոտ անհավասարակշռված լինելու արտաքին նշաններ չեն եղել, չեն եղել նաև կոնֆիլկտային իրավիճակներ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս