
Մադոննան մակրոբիոտիկ դիետա է պահում

Մադոննան, որ միշտ աչքի է ընկել իր գեղեցիկ կազմվածքով, կենսուրախությամբ, պարզվում է, հետևում է մակրոբիոտիկ դիետային և ամեն օր ֆիզիկական ակտիվ մարզանքներ է կատարում:
Մակրոբիոտիկ դիետայի էությունը նրանում է, որ մշտապես հետևում է առողջ սննդակարգին՝ հիմնական տեղ հատկացնելով բանջարեղենին, շիլաներին, ծովամթերքին և ձկնեղենին, բոլորը՝ թարմ կամ խաշած վիճակում: Խստիվ արգելվում են կաթը, ալկոհոլը, հացը և մսամթերքը:
Ըստ երգչուհու՝ այդ դիետան ոչ միայն օգնում է նիհարելուն, այլև ազատում է սթրեսներից: Մակրոբիոտիկ դիետային հետևելով՝ երկու շաբաթվա ընթացքում կարող եք նիհարել 2 կգ-ով: Մասնագետների կարծիքով՝ այդ դիետայից հետո կորցրած քաշը երկար ժամանակ չի վերականգնվում: