
Քեթրին Էշթոնը երկօրյա այցով ժամանում է Կիև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր երկօրյա այցով ժամանում է Կիև: Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Քեթրին Էշթոնը Կիև է ժամանել նաև նախորդ շաբաթ: Այցը միտված է եղել Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի քաղաքական կարգավորման փնտրտուքին աջակցելուն: Էշթոնը հունվարի 29-ին հանդիպումներ էր ունեցել ուկրաինացի քաղաքական գործիչների հետ: