Սեռական կյանքի վարագույրից անդին. Մեդալի տարբեր կողմերի մասին. medialab.am
medialab.am-ը գրում է. Երբ մեքենայով Աշտարակից դեպի Երևան ուղևորվող երկու ընկերներ մայրուղուց պատահական մի կնոջ իրենց մեքենայով Երևան բերելու համար օգտվում էին վերջինիս մատուցած ծառայություններից, իրենց մտքով էլ չէր անցնում, որ որոշ ժամանակ անց հայտնվելու են Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում՝ իրենց հետ բերելով՝ մեկն իր կնոջը, մյուսը՝ զուգընկերուհուն: Բոլորի մոտ էլ հայտնաբերվեց սիֆիլիս:
Սեռավարակներից խուսափելու երեք ճանապարհ կա. ժուժկալություն, հավատարմություն և պահպանակի օգտագործում. կարծում է կենտրոնի սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը:
«Սակայն մենք գիտենք, որ պետք չի ծխել, բայց ծխում ենք,- «Մեդիալաբին» ասում է նա,- մարդը գիտի, որ պետք է պաշտպանվել, բայց չի պաշտպանվում. գիտելիքը կա, բայց չկա կիրառությունը:
Հովհաննիսյանն ասում է, որ պահպանակ չօգտագործելու համար հիվանդները երբեմն բերում են ծիծաղելի փաստարկները. «ինքը ամուսնացած է. դժվար իր մոտ սեռավարակ լիներ», «ես իրեն ճանաչում եմ. չէր կարող իր մոտ նման բան լինել», «ինքը մեր հարևանն է» և այլն:
Սեռավարակների հիմնական բացասական ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա է և սեռավարակը չբուժելու դեպքում մարդը երեխա չի կարող ունենալ:
Ըստ սեռավարակաբանի, անպտղության զգալի տոկոսը պայմանավորված է վատ բուժված կամ ընդհանրապես չբուժված սեռավարակներով:
«Քանի որ, օրինակ քլամիդիոզի դեպքում մարդը կարող է գանգատ չունենալ, մինչդեռ պրոցեսը գնում է շագանակագեղձում, ամորձիներում, հեշտոցում, փողերում կամ ձվարաններում,- մեկնաբանում է նա,- մարդը կարող է մեկ-մեկ ցավեր ունենա, բայց դե կարող է մրսած լինի, իսկ ո՞վ չի մրսում: Ու շարունակվում են չհետազոտվել մինչև ամուսնության երկրորդ տարին, երբ պարզում են, որ երեխա չեն ունենում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: