Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկում է «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում մեկնարկում է «Ռուսաստան-ԵՄ» 32-րդ գագաթաժողովը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ մեկօրյա գագաթաժողովի ժամանակ կողմերը պլանավորել են կենտրոնանալ համագործակցության կարևորագույն ռազմավարական ուղղությունների վրա:

Չի բացառվում, որ ԵՄ-ի առաջարկով կարող է քննարկվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ գագաթաժողովում չի քննարկվելու Ուկրաինայի հարցը:

Ռուսական կողմից գագաթաժողովին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Եվրոպական կողմի նախաձեռնությամբ հանդիպումն անցկացվելու է կրճատ ձևաչափով. երկու օրվա փոխարեն այն կանցկացվի մեկ օրում: Դրանում պլանավորված չէ փաստաթղթերի ստորագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031