
Տարվա առաջին աշխատանքային օրը բորսայում արտարժույթ չի վաճառվել

Այսօր՝ հունվարի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ ԱՄՆ դոլարն առաջարկվել է 407 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 406.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: