Բաժիններ՝

Կրկին խաբված ու առանց աշխատավարձի

«Նաիրիտի» աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամսվա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց մինչ օրս գումար չի փոխանցվել: Այսօր նաիրիտցիների մի խումբ պատրաստվում է գնալ նախարարություն ու Մովսիսյանին հիշեցնել իր խոստման մասին:

168.am-ի տեղեկություններով՝ գործարանում լուրեր են տարածվել, թե աշխատավարձն առաջիկա հինգշաբթի օրը կլինի, բայց աշխատակիցները թերհավատ են:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի աշխատավարձից, գործարանը հերթական լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ պարապուրդի հետևանքով սառել են ջրատար խողովակներն ու կոյուղագծերը: Դրանց պայթելու դեպքում, ինչն անխուսափելի է, «Նաիրիտում» լրացուցիչ մեծ ծախսեր կպահանջվեն՝ համակարգը կարգի բերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031