«Հրապարակ». Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից

«Հրապարակը» գրում է. Երևանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրել է ներկաներին։ Նա շատ մտահոգ դեմքով ելել է տեղից ու առաջարկել, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաև այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում։ ԲՀԿ-ական տիկնոջ առաջարկին զուգահեռ շատերի աչքի առջև պատկերվել է Գագիկ Ծառուկյանի գազանանոցը՝ առյուծների գլխավորությամբ։ Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա է բերել, թե երևի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031