Քեթրին Էշթոնին մտահոգել է «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակում կատարված խուզարկությունը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել ոչ վաղ անցյալում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Էշթոնն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ուժ կիրառելուց և գտնել ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Քեթրին Էշթոնն այս մասին հայտարարել է իր երկօրյա ուկրաինական այցի նախօրեին, որը մեկնարկում է այսօր: Էշթոնին մտահոգել է ընդդիմադիր առավել ազդեցիկ «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում կատարված խուզարկությունը, ուր ոստիկանությունը ներթափանցել է ուժով:
Էշթոնն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ դա տեղի է ունեցել նույն օրվա կեսգիշերին, երբ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն առաջարկել է կազմակերկել «կլոր սեղան», որին պետք է մասնակցեն Ուկրաինայի քաղաքական բոլոր ուժերն ու երեք նախկին նախագահները: