Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայություններն օրական որսում են աշխարհում կատարված 5 միլիարդ բջջային հեռախոսազանգ. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայություններն օրական ստանում են համայն աշխարհում բջջային հեռախոսներից կատարված 5 միլիարդ հեռախոսազանգ և կարող են հեշտությամբ հստակեցնել բաժանորդի գտնվելու վայրն ու կապերը:

Այս մասին են վկայել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերը: Թերթն ընդգծում է, որ Սնոուդենի այդ տեղեկատվությունը հաստատել են ամերիկյան հետախուզության գործող աշխատակիցները:

Նրանց խոսքերով՝ տարբեր երկրներում կատարված հարյուր միլիոնավոր բջջային հեռախոսազանգերի տվյալներն օգնում են հետևել հայտնի ահաբեկիչների տեղաշարժին, ինչպես նրանց հին ու նոր շփումներին: Տվյալ տեղեկատվությունը վերլուծելու համար գործածվում են մի քանի ծրագրեր, որոնցից մեկը կոչվում է CO-TRAVELER:

Թերթը նշում է, որ բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին տվյալների հավաքումն իր ինտենսիվությամբ, մասշտաբով ու պոտենցիալ ազդեցությամբ գերազանցում է անձնական կյանքի անձեռնմխելիության խնդրի վրա NSA-ի մյուս գաղտնի ծրագրերի ազդեցությունը, որոնց մասին վերջին կես տարում հայտնի դարձավ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս